Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Օրտեգան, Մադուրոն, ո՞վ է երրորդը

Օրտեգան, Մադուրոն, ո՞վ է երրորդը
06.07.2013 | 17:54

Էդուարդ Սնոուդենը բնակության երկու հնարավոր հասցե արդեն ունի` Վենեսուելան ու Նիկարագուան պատրաստ են նրան ընդունել: Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ Սնոուդենին քաղաքական ապաստան տալ, եթե հանգամանքները թույլ տան: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 5-ին անկախության տոնի առիթով ունեցած ելույթում ասել է, որ պատրաստ է «մարդասիրական ապաստան» տրամադրել ԱՄՆ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով մեղադրվում է պետական գաղտնիքները հրապարակելու մեջ: Արդեն երկու շաբաթ Էդուարդ Սնոուդենը գտնվում է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտու հյուրանոցում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ